Հարավային գազային միջանցքի կյանքի կոչումը կարևոր է ինչպես Ադրբեջանի ու Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի համար: Այդ մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը: Նա նշել է, որ ԵՄ-ի էներգետիկ դիվերսիֆիկացիայի համար շատ կարևոր է Հարավային գազային միջանցքի կյանքի կոչումը:Նրա խոսքով, տարիների ընթացքում այդ նախագծի հզորությունը մեծանալու է: