ՌԴ Պետական դումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի նախագահ Եվգենիյ Մոսկվիչևը մտադիր է մշակել մի օրինագիծ, որը կարգելի օտարերկրյա քաղաքացիներին տաքսի վարել ՌԴ-ում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իր որոշումը պատգամավորը բացատրել է այն հանգամանքով, որ այսօր իրավիճակը տաքսու վարորդների հետ կապված շատ վատ է վերահսկվում: Հիշեցնենք, հազարավոր ՀՀ քաղաքացիներ ամեն տարի մեկնում են ՌԴ արտագնա աշխատանքի և նրանցից շատերը տաքսի են վարում: