29.03.2024
Ղարաբաղյան բանակցություններն անցկացվելու են միայն ՀՀ-Ադրբեջան ֆորմատով. Ալիև
10.10.2018
Ղարաբաղյան բանակցություններն անցկացվելու են միայն ՀՀ-Ադրբեջան ֆորմատով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի կառավարության նիստում, բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին: Ալիևի խոսքով՝ բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ելույթով Ադրբեջանի նախագահը հանդես է եկել սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանը նվիրված կառավարական նիստում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մայիսի 9-ին հայտարարել էր, որ Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին։ «Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ բանակացային այս ձևաչափով հնարավոր չէ առաջ ընթանալ, և հակամարտության երրորդ կողմը՝ Արցախը, պետք է լիարժեք մասնակցություն ունենա բանակցություններին», - հայտարարել էր նա՝ միխնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Վարչապետ Փաշինյանը նշել էր նաեւ, որ Հայաստանի համար Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը գերակայություն է։

Նորություններ գործընկերներից