Ռուսաստանում բջջային օպերատորներին կարող են պարտադրել բանկերին հայտնել բաժանորդների SIM-քարտերի փոփոխության մասին: Նման օրինագիծ է պատրաստել Դաշնության Խորհուրդը: Այս մասին ասել է սենատոր Լյուդմիլա Բոկովան: Նրա խոսքով, օրինագիծը պետք է օգնի պայքարել խաբեբաների դեմ՝ բանկային հեռակա սպասարկման ժամանակ: Նման դեպքերի քանակն աճում է: Խաբեբաները կեղծ փաստաթղթերով բջջային օպերատորների գրասենյակներում ստանում են բաժանորդների SIM-քարտերի կրկնօրինակները, այնուհետև բանկային հաշվից գումար հանում: