Մոտ օրերս Բաքու կայցելի Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մուհամեդ Հուսեյն Բագերին: Տեղեկության համաձայն, նա Ադրբեջան կժամանի երկրի ՊՆ ղեկավարի հրավերով: Կողմերը կքննարկեն երկկողմ ռազմական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային այլ հարցեր: