Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձր մակարդակի ռազմական երկխոսության արձանագրության համաձայն, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի պատվիրակությունը մասնակցում է Անատոլիայի արծիվը 2019 թվականի զորավարժությունների պլանավորմանը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ընդգծվել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի Զինված ուժերի մասնակցությամբ, նավթի եւ գազի խողովակաշարերի պահպանության, փորձի փոխանակման եւ փոխադարձ գործողությունների ուժեղացման նպատակով “Eternity-2018” բազմազգ զորավարժություններ են տեղի ունենում Թուրքիայի Պինարհիսար քաղաքում: