29.03.2024
Ֆրանսիական ընկերությունը Ադրբեջանին ՀՕՊ համակարգեր կմատակարարի
03.12.2018
Ֆրանսիական ընկերությունը Ադրբեջանին ՀՕՊ համակարգեր կմատակարարի

Ֆրանսիական MBDA Systems ընկերությունը Ադրբեջանին ASTER 30 SAMP/T և VL Mica ՀՕՊ համակարգեր կմատակարարի: Այս մասին հայտնում է ադրբեջանական AzeriDefence կայքը: «Մենք ստացել ենք Ֆրանսիայի կառավարության` Ադրբեջան համակարգեր արտահանելու թույլտվությունը: Ադրբեջանական կողմի հետ գնում-վաճառքի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս»,- ասել է ընկերության ներկայացուցիչը աղբյուրի հետ զրույցում: Նրա խոսքով, ադրբեջանական կողմն արդեն իսկ ծանոթացել է համակարգի հետ եւ գոհ է դրա բնութագրերից: Հատկանշական է, որ ավելի վաղ ադրբեջանական «Ազերիդիֆենս» մասնագիտացված կայքը, հղում անելով «իր ռազմական աղբյուրներին», հայտնել էր, թե Ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները փորձում են կապեր հաստատել Ադրբեջանի բանակի հետ: Կայքը նշում էր նաև, որ մի շարք ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերություններ այս տարվա սեպտեմբերին մասնակցելու են Բաքվի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Այս տարվա հուլիսին ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ են:    

Նորություններ գործընկերներից