Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, որ դա ռուսական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, թե վրացական կողմը պատրաստ է բացել աբխազական և հարավօսական հատվածներում մաքսակետերը`ՌԴ-ի հետ համաձայնագրի շրջանակներում: «Դա ռուսական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է, որին աջակցում են մեր ընդդիմախոսները, ընդդիմությունը և Վրաստանի նախկին նախագահը»,- նշել է նա: Մոսկվան ու Թբիլիսին ավարտել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի քննարկումը: Համաձայնագիրը ստորագրվել էր 2011-ին Ժնևում. դա այն փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որով Ռուսաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: