Վրաստանի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է Ախալքալաքի քաղաքապետի իր թեկնածուին: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Մելքոն Մակարյանը:Ինչպես հայտնում է aliq.ge կայքը, թեկնածուի ներկայացմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբաթ Կյուրեղյանը, Ախալքալաքի գործող քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և կուսակցության ակտիվիստներ: Քաղաքապետի թեկնածուն խոստացել է, որ չորս տարվա ընթացքում լինելու է ժողովրդի կողքին, ծառայելու է ժողովրդին, որպեսզի ավելի քիչ խնդիրներ լինեն: 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: