ԱԱԾ-ն հայտնում է նոր մանրամասներ "զինված խմբի" գործով

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի անդամների հանդեպ հարուցված քրեական գործի ընթացքից մանրամասները՝ ապացույցներ ներկայացնելով լուսանկարներով, հայտնում է tert.am-ը:

Ըստ ԱԱԾ պաշտոնյայի՝ խուզարկության ընթացքում հայտնաբերված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ խմբի անդամների զինված հարձակման թիրախներն են եղել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը, Կառավարությունը և Հ1 հեռուստատեսությանը: Իսկ ֆինանսավորման համար խումբը ֆինանսավորվել է 65 հազար դոլարով:

Խմբավորումը բացահայտվել և չեզոքացվել է նոյեմբերի 25-ին: ԱԱԾ-ի և ոստիկանության հետ համատեղ իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ, ականանետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր, զինվորական հանդերձանք: ՀՀ ԱԱԾ-ի տեղեկություններով, 1997թ.-ից Իսպանիայում բնակվող և 2015թ.-ի ապրիլին Երևան ժամանակավոր բնակության տեղափոխված ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիի Վարդանյանը ծանր և առավել ծանր հանցագործությունների կազմակերպման համար 2015թ.-ին ստեղծել և ղեկավարել է հանցավոր խմբավորում՝ նրա շարքերն անդամագելով քսան հոգու՝ հիմնականում ՀՀ գործազուրկ քաղաքացիների:

Գործողությունից շաբաթներ անց գործով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ըստ ԱԱԾ տվյալների, Վահան Գրիգորի Շիրխանյանը "կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ":

Միքայել Համբարձումյանը նշեց, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քարտեզը, որտեղ նշված պետական ինստիտուտների վրա կլորներ և մեջը խաչ ձեռագիր նշումներ են արվել, որտեղ պետք է զինված հարձակում իրականացվեր, ինչպես նաև՝ կլոր նշաններ է արվել՝ առանց խաչերի, որոնք Երևանի տարածքի կամուրջներն են եղել՝ նախատեսելով խցանումներ առաջացնել, որպեսզի հարձակման թիրախի անձինք ժամանակին չկարողանային օգնություն ստանալ:

Ըստ պարզված հանգամանքների՝ խումբն իր առջև խնդիր էր դրել քաղաքական գործունեությամբ զբաղվող և գործարար անձանցից նաև տեղեկություններ հավաքագրել: Նրանք տեսագրել են առաջին նախագահի տունը, մատույցները, նաև երկրորդ նախագահի գործունեության վայրի ուսումնասիրություններ են իրականացրել, Էրեբունի պլազայում: «Փորձել է նաև վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքների տեղեկությունները, պարզելու, թե ինչպես են նախագահի անվտանգությունն ապահովում: Այդ նպատակով՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և երկու- երեք այլ անդամներ մասնակցել են հայ կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման և այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանը նաև երգչախմբի հագուստ է հագել՝ չնկատվելու համար»,-ասաց նա:

Խմբի անդամները տեղեկություններ են հավաքել քաղաքական գործունեությամբ զբաղվող 147 անձանց վերաբերյալ, այդ թվում ԱԺ-ի բոլոր պատգամավորների՝ անկախ ընդդիմադիր, թե իշխանական թևից: Նրանք հավաքագրել են կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների տվյալները, և առանձնացվել են բնակության վայրի տեղեկացման հասցեն, առանձին փաթեթներ են ստեղծվել: Բացի 147 անձից, տեղեկություններ են եղել Նախախորհրդարանի անդամների վերաբերյալ:

Ամբողջ զինված հեղաշրջման ծրագրի համար,ըստ Համբարձումյանի, կազմակերպիչները ֆինանսավորվել են մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով: ԱԱԾ պաշտոնյան նշեց, որ ֆինանսավորման աղբյուրի մասով այս պահին չպարզված հանգամանքներ չկան. անձը, ով ֆինանսավորել է՝ մեղադրվում է քրեական գործի շրջանակներում: Մեղադրյալը բնակվում է ՀՀ-ում և այստեղ էլ գործունեություն ծավալում: Այլ տեղեկություն պաշտոնյան չասաց:

Միքայել Համբարձումյանը նաև նշեց, որ տեսագրություն է ձեռք բերվել, որտեղ Վարդանյանը ուղերձով դիմում է երկրի բնակչությանը՝ իբր արդեն զինված հեղաշրաջում իրականացնելուց հետո, ներկայացնում իր ծրագրերը, որը պետք է հեռարձակվեր Հ1-ը գրավելուց հետո: «Ուղերձի հենց սկզբում Վարդանյանը հայտարարում է , որ իրենք զենք գործածելով իրականացրեցին իրենց մտադրությունն իր խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ միասին»,-ասաց նա:

Բացի այդ ձեռք է բերվել նամակ՝ անգլերենով, որ գործողությունը կատարվելուց հետո պետք է ուղարկվեր ՀՀ բոլոր դեսպանատներին՝ նրանց հրավիրելու հաջորդ օրը Արմենիա Մարիոթ ժողովին մասնակցելու և համապատասխան ուղերձով դեսպանատան ներկայացուցիչներին տեղեկացնելու, թե ինչ է կատարվել երկրում, ինչ նպատակով և ինչ ծրագրեր ունեն: Պաշտոնյան նպատակահարմար չգտավ ուղերձը հրապարակելու:

Նա նաև նշեց, որ ԱԱԾ-ին հաջողվել է պարզել զենքերի, ռազմամթերքի զգալի մասին ձեռքբերման հանգամանքները, վճարման չափը: «Զենքերը վաճառած, նաև տրամադրած անձինք բոլորը քրեական գործով կալանքի տակ են և մեղադրվում են համապատասխան հոդվածներով»,-ասաց նա:

Նաև նշվեց, որ նոթատետրում ջանասիրաբար վարել են հաշվառում, թե ինչ սպառազինություն են ձեռք բերել և խմբի կոնկրետ անդամին ինչ զենք է հասնում: Անդամները նշվել են ծածկանուներով: «Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է համապատասխան զենք, հանդերձանք և առաջադրանք»,-ասաց նա: Ի դեպ, նշվեց, որ քրեական գործով այս պահին մեղադրվող 33 անձինք են, որոնցից 25-ը գտնվում են կալանքի տակ, իսկ մնացածն ազատ են արձակվել նախաքննության ընթացքում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7013

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online