Հուլիսին վրացական գինու արտահանումը Ռուսաստան կրճատվել է 27 տոկոսով

Այս տարվա հուլիսին Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 3,5 մլն շիշ գինի, ինչը 27 տոկոսով պակաս է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին ասված է Վրաստանի գինու ազգային գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


«Մայիս ամսին Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 4,5 մլն շիշ գինի, հունիսին՝ ավելի քան՝ 4,2 միլիոն, իսկ հուլիսին գինու արտահանումը կրճատվել է մինչև ավելի քան 3,5 մլն շիշ, ինչը 27 տոկոսով պակաս Էէանցյալ տարվա հուլիսի արտահանման ցուցանիշի համեմատությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51412