2018 թ. Ադրբեջանը դարձել է Վրաստանի խոշորագույն արտասահմանյան ներդրողը: Այս մասին ասվում է՝ Վրաստանի Վիճակագրության ազգային գրասենյակի զեկույցում:
Նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանը Վրաստանում ներդրել է 264,4 միլիոն դոլար: Դա կազմել է այս տարվա բոլոր օտարերկրյա ներդրումների 19.6% -ը:
2018 թ. զեկույցի համաձայն, ընդհանուր առմամբ Վրաստանում կատարվել են 1,265,2 միլիոն դոլարի արտասահմանյան ներդրումներ:
Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով՝ Հոլանդիայի ներդրումները կազմել են 208 միլիոն դոլար (16,5%), իսկ Մեծ Բրիտանիան՝ 179 միլիոն դոլար (14,1%):
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51391