Վլադիմիր Պուտինը պարգատրել է Հայաստանի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի մեծ բարեկամ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգեւատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով: Այս մասին ասված է նախագահի հրամանագրում:


«Հայրենական մշակույթի եւ արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հիմնարկության նախագահին, պարգեւատրել «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով», - ասված է փաստաթղթում:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/51261