«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնում է ընդհատակյա ցանցն Իրաքում եւ Սիրիայում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնի զեկույցում:
2019 թվականի ապրիլից մինչեւ հուլիս ահաբեկիչները շարունակել են տարածքներից հրաժարման մարտավարությունը հօգուտ ապստամբական ակտիվության: ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, օգտագործել է մահապարտների, առեւանգել մարդկանց, ինչպես նաեւ ոչնչացրել գյուղատնտեսական ցանքեր:
Բացի դրանից, իսլամիստները վերստին սկսել են ընդլայնել իրենց ֆինանսական ցանցը, ինչը թույլ է տվել վերականգնել զինյալների բջիջները Սիրիայում եւ ընդլայնել իրենց հրամանատարական եւ հսկիչ կետերն Իրաքում:
Նաեւ Պենտագոնն արձանագրել է, որ Սիրիայի «Էլ Խոլ» փախստականների ճամբարում գտնվում են ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50976