Թուրքիայի ԱԳՆ. Վիզաների չեղարկումը վերահաստատում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը

Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը ևս մեկ անգամ ապացուցում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ճշմարտացիությունը: Մենք շատ ուրախ ենք  մեր քաղաքացիների համար վիզաների չեղարկման կապակցությամբ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:


«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու մասին Ադրբեջանի որոշումը: Ազատ մուտքի ու ելքի ապահովումը երկար սպասված իրադարձություն էր երկու կողմերի համար», - նշել է Աքսոյը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50811