Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղային նախագիծը գտնվում է նախապատրաստման փուլում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեթ Ջահիթ Թուրհանը:
Նախարարը նշել է, որ սա խոսում է Ադրբեջանի հետ Թուրքիայի տրանսպորտային կապերի հետագա ընդլայնման մասին. «Այն նախագծերը, որոնք Թուրքիան իրականացրել է Ադրբեջանի հետ միասին, ունեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Մեր համատեղ իրականացրած նախագծերը բարձրացնում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:
Նախարարը նշել է, որ վերջին ժամանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունն առավել ինտենսիվ բնույթ է կրում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50809