ՍԴ-ն կասեցրել է Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը

ՍԴ-ն որոշում է կայացրել «Երեվան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին:


Ինչպես ասված է որոշումում, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» (Վենե-տիկի հանձնաժողով) դիմելու, ինչպես նաև այդ կապակցությամբ հիշյալ գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունները` Սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց.


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրությունից հետևում է, որ այն բովանդակում է հարցադրումներ, որոնք Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաբերում են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) ամրագրված նորմերի մեկնաբանությանը և կիրառմանը:


Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գործով պետք է լուծել ոչ միայն սահմանադրականության հարցը, այլև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը՝ կարևորելով Կոնվենցիայի վերաբերելի նորմերի կիրառման և համեմատական սահմանադրական իրավունքի միջազգային լավագույն փորձի վերհանումը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50344