«Կոմիսար կատանի»․ Օսիպյանի հրամանով Տավուշի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել

Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։


Ինչպես հայտնում է shamshyan.com, Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։


Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր։


Նշվում էմ որ Ա․ Գասպարյանը Ոստիկանության համակարգում համարվում է պրոֆեսիոնալ, գործին գիտակ, ու նրան ավելի շատ ճանաչում են «Կոմիսար կատանի» մականվամբ, քանի որ նա աշխատանքում միշտ իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ օպերատիվնիկ, շատ դեպքերում նրա աշխատանքները նմանացրել են իտալական հայտնի «Ծովահրեշ» ֆիլմի գլխավոր հերոսին՝ Միքելե Պլաչիդոյի «Կոմիսար Կատանիին»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50292