Հայաստանի զինված ուժերում տեղի է ունենում սերնդափոխություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:


Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.


«Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ Զինված ուժերում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում: Այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում:


Սպայական ծառայությունը թերևս կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է անվերապահ կամք և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է: Եվ այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող ծանրություն: Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ, լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ:


Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, հրամանները պետք է լինեն արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և հրամանները պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն Հայաստանի զինված ուժերին, Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:


Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը, ավելին՝ ուսադիրները, ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկամամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:


Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, մաղթում եմ, որ լինի առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրավվածությունը, որն արդեն բավական երկար տարիներ տեղ ունի մեր զինված ուժերում:


Սա մեր հանրության վերափոխման կարևոր ցուցիչ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կանայք ունեն հսկայական ներուժ, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են և մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, Զինված ուժերում պետական ծառայության, տնտեսության մեջ և ամենուր: Հասկանալով, որ ոչ բոլորը կհասնեն այդպիսի հաջողության՝ ուզում եմ ձեզ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ և ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական:


Սիրելի՛ ներկաներ,


Ուզում եմ խոսել նաև խաղաղության մասին: Հայատանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է և խաղաղության հիմնական երաշխիքը մեր Զինված ուժերն են, մեր բանակը, բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի:


Մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր: Մեզ հարկավոր են այնպիսի Զինված ուժեր, մեզ հարկավոր է այնպիսի պետություն, մեզ հարկավոր է այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտությունը և Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս անկախ նրանից ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք և մեզնից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև Ազգային Ժողով և կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը, մենք բոլորս անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, մենք բոլորս կրում ենք մեր ժողովրդի, մեր պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները և կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50278

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel