Իջևանցիները «զեմլյակ» Փաշինյանին ընտրության առաջ կանգնեցրեցին` ժողովրդի կամք կամ օրենք

Այս շաբաթվա ամենահնչեղ դեպքը Իջևանում տեղի ունեցած իրադարձություններն էին` «թավշյա  հեղափոխությանը» հաջորդած առաջին դեպքը, երբ իշխանությունները ուժային արձագանք են դրսևորում ցուցարարների կողմից փողոցները և ճանապարհները փակելու փորձերի հանդեպ: Դրան նախորդել է ոստիկանների վրա քարեր նետելը, ինչի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 12 աշխատակից:

Առհասարակ, Իջևանյան կադրերը հիշեցնում էին անցյալ տարվա ապրիլի դեպքերը՝ հարյուրավոր մարդկանց կողմից փողոցներ փակելը և ոստիկանության պահանջներին չենթարկվելը, որին հաջորդեցին  ձերբակալությունները և անչափահասների ներգրավվումը ցույցերին, ինչպես նաև սաղավարտներով, վահաններով և մահակներով զինված ոստիկանների և ներքին զորքերի ծառայողների (որոնց նոր  կառավարությունը ցանկանում էր ծառայեցնել բացառապես երկրի սահմանները պաշտպանելու գործին)
կողմից քաղաքացիների դեմ հանդես գալը:


Տարբերությունը միայն այն էր, որ մեկ տարի առաջ ցուցարարների նպատակները քաղաքական էին (Սերժ Սարգսյանի և իշխող Հանրապետական կուսակցության հրաժարականը), իսկ այժմ նրանք բավականին առօրյա են` շարունակել անտառում ապօրինի ծառահատումների իրականացնել և փայտանյութը հանրապետության այլ շրջաններում վաճառել: Այս ամենը սյուրռեալիստական տպավորություն թողեց. դժվար է պատկերացնել, որ նույնիսկ ինչ-որ աֆրիկյան երկրում ապօրինի փայտահատները հանգիստ դուրս գան և փակեն ճանապարհները՝ պահանջելով, որ իրենց թույլ տան անպատիժ շարունակել իրենց անօրինական գործունեությունը:

Այնուամենայնիվ, Իջևանի դեպքերի պատճառը ոչ միայն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեթոդներն են: Եվ ոչ միայն Հայաստանի մարզերի դժվար սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը մարդկանց ստիպում է ապօրինի անտառահատում կատարել Տավուշի անտառներում կամ ձկնորսություն՝
Սևանում:

Իջևանի իրադարձությունների գլխավոր պատճառներից մեկը նոր իշխանությունների անորոշ արձագանքն էր օրենքի խախտման նկատմամբ, օրինախախտներին չսաստելը («Սասնա ծռեր», ոստիկաններին ծեծած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելը, տաքսու վարորդների խախտումների և տույժերի համաներումը և այլն):

Խորհրդանշական է, որ Իջևանյան բախումները տեղի ունեցան «Սասնա ծռեր» խմբավորման կողմից  ոստիկանական գնդի գրավման օրը, որի հետևանքով այն ժամանակ զոհվել է երեք ոստիկաններ: Այնուամենայնիվ, «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարությունն ազատ արձակեց հարձակման գրեթե բոլոր մասնակիցներին (բացառությամբ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող անձանց): Հենց այն բանից հետո, երբ Երևանի կենտրոնում փողոց փակեցին Սասնա ծրերի կողմնակիցները:

Նշենք նաև, որ տավուշցիների կողմից միջպետական ճանապարհի փակման նախորդել է Սևանի բնակիչների համանման գործողությունը, որոնք բողոքում էին Սևանում լողալու անթույլատրելիության մասին  հայտարարությունների դեմ: Եվ տարօրինակ զուգադիպությամբ՝ այս ցույցից և իշխանություններին վերջնագիր հայտարարելուց անմիջապես հետո Սևանը սկսեց արագ տեմպերով «ինքնամաքրվել», իսկ նախկինում
լողանալու վտանգի մասին ահազանգած Առողջապահության նախարարությունը սկսեց հայտնել լճում ջրի որակի բարելավման մասին:

Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ ոմանք դադարեցին հարգել ոստիկանությանը և օրենքը: Նրանք ոչ անհիմն կարծում են, որ ճանապարհների փակումը արդյունավետ կերպով ազդում է իշխանությունների վրա: Այն անմիջապես «նահանջում» է և ներում է բոլոր օրինախախտումները: Իսկ իշխանությունների կողմից օրենքի և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները չեն ավարտվում կոնկրետ գործնական քայլերով:

Վերջինիս վառ ապացույցն է Սևանում ապօրինի ձկնաբուծության շարունակումը՝ չնայած Փաշինյանի հայտարարությանը և ապօրինի ձկնորսությունը դադարեցնելու մասին ոստիկանությանը տված նրա
հրահանգներին: Սակայն, տվյալ դեպքում, կառավարությունը և վարչապետը դեռևս մտադիր չեն նահանջել: Դրա մասին վկայում են ոստիկանների վրա հարձակված անձանց ձերբակալությունները և Տավուշի մարզում մեծ
թվով ոստիկանների (այդ թվում` այլ մարզերից) և ճանապարհային պահակակետերի առկայությունը:

Եվ ամենակարևորը անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներգրավումն է այս գործին: Այնուամենայնիվ, այս հարցում շատ բան կախված է այն բանից, թե արդյոք իշխանությունները կբացահայտեն ապօրինի բիզնեսի վերջնական սեփականատերերին, որոնք, համաձայն լրատվամիջոցներում սոցիալական ցանցերում տարածված լուրերի, կապված են տեղի (և ոչ միայն տեղի) իրավապահ մարմինների հետ, ինչը թույլ է տվել տարիներ
շարունակ հատել անտառները և տեղափոխել փայտը, կամ էլ ամեն ինչ կսահմանափակվի հասարակ անտառահատներով:

Իջևանյան իրադարձությունների ևս մեկ կարևոր հետևանքներից մեկը դժվարին և տհաճ ընտրություն էր, որի առջև Փաշինյանին կանգնեցրեցին իր «համաքաղաքացիները»` դեռ շարունակել խաղալ «ժողովրդական
վարչապետի» դերը և փորձել խուսափել իր վարկանիշին սպառնացող, ոչ ժողովրդական քայլերից կամ էլ հետևել օրենքի տառին, ինչը երբեմն պահանջում է ցուցարարների դեմ կոշտ քայլեր կիրառելը: Ավելին, կարելի
է կանխատեսել տարբեր քաղաքական, սոցիալական կամ բնապահպանական թեմաներով հայտարարությունների աճ:


Հայկ Խալաթյան


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50252

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel