Անգելա Մերկելը չի պատրաստվում հեռանալ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ի վիճակի է շարունակել կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


Նա նշել է, որ ընդունակ է լուծել իր վրա դրված բոլոր խնդիրները: Նրա խոսքով՝ առողջական վիճակը թույլ է տալիս իրեն զբաղեցնել այդ պաշտոնը:


Այնուամենայնիվ, Մերկելը հույս ունի, որ կանցլերի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո՝ 2021 թվականին, ինքն «այլ կյանք կունենա»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50212