Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ չգիտի` ինչպես կարձագանքի ՌԴ-ն ԱՄՆ-Իրան հակամարտությանը, եթե այն տեղի ունենա:
Ըստ նրա` դա «անկանխատեսելի» է: Միևնույն ժամանակ, Զարիֆը վստահեցրել է, որ պատերազմից պետք է խուսափել, սակայն Իրանը չի կարող «փախչել» սեփական տարածաշրջանից: Մյուս կողմից, ըստ նրա, Իրանը հույսը դնում է սեփական ուժերի վրա:
Զարիֆը նշել է, որ Իրանը շատ մոտ է ՌԴ-ին և Չինաստանին, սակայն երկու երկրներն էլ որոշումներ են կայացնում` հիմնվելով սեփական ազգային անվտանգության շահերի վրա, ինչն անում է նաև Իրանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50205