Մերձավոր Արևելքում հակամարտությունների հիմնական պատճառը սունիների և շիաների միջև հակասություններն են: Դրան զուգահեռ առկա են նաև հակասություններ սունիական ռեժիմների՝ Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Թուրքիա միջև: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բրետտ Մակ Գուրկը:
Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակի բարդությունը, բացի իսլամի տարբեր թևերի միջև հակասություններից, կապված է նաև գերտերությունների՝ ԱՄՆ, ՌԴ, Չինաստանի միջև մրցակցությունից:
Ըստ նրա, բոլորը ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50200