ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար պատժամիջոցների սահմանման նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ուսումնասիրում ենք դա: Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել մի շարք պատճառներով: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այդ հարցում կարող էր լավ գործել: Նախկին վարչակազմը շատ մեծ սխալներ է գործել Թուրքիայի նկատմամբ»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50198