Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք, և կտևի 5 օր:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50107