Վրաստանի ամենահարուստ գործարարներից մեկը` երկրի խոշորագույն TBC բանկի հիմնադիր և Անակլիայի նավահանգստի շինարարությունն իրականացնող կոնսորցիումի ղեկավար Մամուկա Խազարաձեն հայտարարում է քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության մասին: Այս մասին Խազարաձեն գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Նա նշել է, որ այդ քայլով պատրաստվում է նպաստել երկրում գործող արևմտամետ ուժերի միավորմանը:
«Հարկավոր է հանրությանն ակտիվորեն ներգրավել երկրում ծավալված գործընթացներում, այդ իսկ պատճառով նպատակահարմար եմ գտնում հանրային շարժում ստեղծել: Առաջիկա սեպտեմբերին ես իմ ընկերների և համախոհների, ինչպես նաև տարբեր ոլորտներում աշխատող պրոֆեսիոնալների հետ կստեղծենք այդ նոր շարժումը», - նշում է Խազարաձեն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49877