Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով բանակցությունների, սակայն այդ հանդիպումը պետք է մշակվի, իսկ Կիևում պետք է ձևավորվի կառավարություն: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի` Մինսկում Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ իր հետ հանդիպելու առաջարկը:
«Մենք երբեք չենք հրաժարվել առաջարկված ձևաչափերից և ոչ մեկից, այդ թվում` նորմանդական ձևաչափաի ընդլայնումից»,-ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ այդ հանդիպումը կարող է հետաքրքիր լինել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49857