ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածել:


«ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49821