Հերթական կրակոցները Երևանում. «Սուրմալու» տոնավաճառի փայատերը տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։


Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաեւ՝ ով կամ ովքեր եւ որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49817