Կրեմլը վաղ է համարում խոսել դեպի Վրաստան ավիափոխադրումների վերականգնման մասին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ թռիչքների սահմանափակումները, արգելքը լրիվ պարտադրված քայլ է, բայց իրավիճակը մոնիթորինգի տակ է և երբ լինեն նշաններ, որ այն կարգավորվել է ռուս զբոսաշրջիկների համար, ռուսոֆոբ տրամադրությունները մեղմվել են, այդ ժամանակ հնարավոր կլինի որոշումներ կայացնել:
«Դեռ վաղ է խոսել այդ մասին»,- ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ դեպի Վրաստան չվերթները կվերականգնվեն. «Մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ այդպես կլինի, բայց ներկայումս օբյեկտիվ վտանգ ենք տեսնում Վրաստանում ռուս զբոսաշրջիկների գտնվելու հետ կապված»,- հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49760