Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի դեմ, քանի որ Իրանի իշխանություններն իրենց քաղաքականությունը չեն փոխի առանց արտաքին ճնշման: Այդ մասին հայտարարել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը մի շարք դեպքերում տարբերվում է Եվրամիության դիրքորոշումից, սակայն «ոչ ոք չի պաշտպանում Թեհրանի Էքսպանսիոնիստական քաղաքականությունը»:
Հուքը նաեւ նշել է, որ «Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդն եթե համախմբվածություն հանդես բերի, կարող է արդյունավետ գործիք դառնալ Իրանին դիմակայելու համար»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49739