ԱՄՆ-ը պետք է ներողություն խնդրի. Ռոհանի

Վաշինգտոնը պետք է ներողություն խնդրի Իրանի ժողովրդից և չեղարկի բոլոր պատժամիջոցները, եթե ցանկանում է Թեհրանի հետ բանակցել: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


«Եթե նրանք մտածում են, որ բանակցություններն առկա իրավիճակից դուրս գալու միջոց են, ապա պետք է չեղարկեն պատժամիջոցները և վերադառնան իրենց պարտականությունների կատարմանը: Եթե դուք անկեղծ եք ձեր խոսքերում, ապա պետք է չեղարկեք բոլոր պատժամիջոցները և ներողություն խնդրեք Իրանի ժողովրդից սխալ քայլերի համար»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49737