Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների հետ բախում է եղել. 6 քաղաքացի է տարվել ոստիկանություն

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիան են իրականացրել։ Ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջեւ բախում է տեղի ունեցել: Բերման է բերվել 6 քաղաքացի։


Նշվում է, որ ակցիայի մասնակիցները ոստիկանություն են տարվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182–րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։


Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում։ Նրանք փորձեցել են փակել Թումանյան փողոցը, որտեղով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։


Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրեցրել փողոցից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49733