Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դեսպանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հետ շրջել է հուշահամալիրի տարածքում: Վերջինս դեսպանին է ներկայացրել է 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի պատմությունները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49680