Զուրաբիշվիլին դիմել է ՌԴ իշխանություններին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ՌԴ իշխանություններին` կոչ անելով չարձագանքել վրաց քաղաքական գործիչների գործողություններին, որոնք, ինչպես ասում են ՌԴ-ում, իրենցից ծայրահեղական ուժ են ներկայացնում:


«Կոչ եմ անում ՌԴ իշխանություններին` չտրվել էսկալացիայի: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի ծայրահեղական ուժի սադրանքին, որին հենց ինքն է բնութագրել այդպես, դրանով երկիրը նպաստի նրանց ապակառուցողական նպատակներին»,- ասել է Զուրաբիշվիլին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49658