Ռուսաստանը կշարունակի առևտուրն Իրանի հետ` ուշադրություն չդարձնելով ամերիկյան պատժամիջոցներին: Այդ մասին ասել է ԵՄ-ում ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
«Մեր այստեղի գործընկերները երբեմն հարց են տալիս` ինչո՞ւ Ռուսաստանը և Չինաստանը չեն ստեղծում INSTEX մեխանիզմի իրենց տարբերակը: Այդ հարցին մենք պատասխանում ենք հարցով` իսկ ինչի՞ համար է այն հարկավոր: Մենք առևտուր ենք արել և կանենք` ուշադություն չդարձնելով ամերիկյան պատժամիջոցներին»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49632