Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում»,- գրել է Աբրահամյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49595