Ստամբուլյան Kadir Has համալսարանի հարցման համաձայն, Անկարայի կապերն ԱՄՆ-ի հետ համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը: Թուրքերի ավելի քան 80 տոկոսն ԱՄՆ-ին սպառնալիք են ընկալում:
Թուրքերի մեծամասնությունն, ըստ հարցումների, ցանկանում է անդամակցել ԵՄ-ին: Կողմ է արտահայտվել հարցվածների 61.1 տոկոսը:
Վստահությունն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքականության նկատմամբ անկում է ապրել և միայն 29.7 տոկոսն է նշել, որ գոհ է այդ կուսակցության գործունեությունից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49553