ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել այն հարցին, թե կհեռանա արդյոք քաղաքականությունից 2024 թվականից հետո՝ նշելով, որ այս պահի դրությամբ ինքը շատ անելիք ունի զբաղեցրած պաշտոնում:
«Այդ մասին դեռևս վաղ է խոսելը: Առջևում ևս 5 տարվա լարված աշխատանք է: Նման արագ դինամիկայի պարագայում, որն այժմ կա աշխարհում, դժվար է կանխատեսումներ անել: Հավատացեք, հիմա ես այնքան անելիք ունեմ, այն պաշտոնում, որը զբաեղցնում եմ»,-ասել է Պուտինը Corriere della Sera թերթին:
Նա այդպես է պատասխանել այն հարցին թե «մտածել է արդյոք 2024-ից առանց Պուտինի Ռուսաստանի մասին» և մտադիր է արդյոք հեռանալ քաղաքականությունից, թե, ինչպես շատերն են կարծում, կմնա այլ կարգավիճակում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49480