Կալիֆորնիայի բյուջեից 5 մլն դոլար կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը. Asbarez

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է նահանգի 2019-2020թթ. բյուջեն, որով $5 մլն է հատկացվում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը: Բյուջեով նախատեսվում է լրացուցիչ 4 մլն դոլար հատկացնել և վերաբաշխել 1 մլն դոլարը:


Նահանգապետի հավանության շնորհիվ Կալիֆորնիա նահանգն ընդհանուր առմամբ 8 մլն դոլար կներդնի թանգարանի մեջ, հայտնում է Asbarez-ը:


Թանգարանը կառուցվելու է Գլենդեյլում, որտեղ բնակվում է ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքը, քաղաքի Կենտրոնական զբոսայգում:


Թանգարանի գլխավոր նպատակը լինելու է ներկայացնել ամերիկահայերի անցած ուղին ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանության շրջանակում, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանմասին իրազեկվածության բարձրացումը:


Թանգարանում ներկայացած կինի ոչ միայն ԱՄՆ հայ համայնքի, այլ նաև Հայաստանի պատմությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49463