Պոլսո պատրիարքարանում ընտրվեց պատրիարքի տեղապահը. Աթեշյանը չի ընտրվել

Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:


Այս մասին հայտնել է հայկական «Ակոս»-ը ֆեյսբուքյան գրառման միջոցով, գրում է Արմենպրեսը:


Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Երկու թեկնածուներն էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ակոս»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը՝ 11 ձայն:


2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 27-ը:


Սակայն, Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության համաձայն ընտրությունները հետաձգվեցին մինչև հուլիսի 4-ը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49430