Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողոպուտ է համարել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը:
«Եթե դուք ունեք կլիենտ, որը ժամանակին վճարում է փողը, ինչպե՞ս կարող եք նրան չտալ այն, ինչ ցանկանում է: Դա կողոպուտ է կոչվում: Մենք այս պահին վճարել են 1,4 միլիարդ դոլար: Մեր զինվորականները եւ օդաչուներն ուսուցում են անցել: Չորս ինքնաթիռներ մեզ հանձնել են, մնացածը թողել»,- ընդգծել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49426