Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:
Նշվում է, որ ուղերձում Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել նաև ԼՂ հակամարտությանը:
«Մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի հետ` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի, և անձամբ Ձեզ հետ, պարոն նախագահ, ԼՂ հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հարցում` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասվում է տեքստում:
Ալիևը նաև նշում է, որ Ադրբեջանին և ԱՄՆ-ին կապում են բարեկամական և գործընկերական հարաբերություններ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49414