The Economist-ը նշում է, որ Թուրքիայի նախագահի ջանքերը դաստիարակել հավատացյալ սերունդ անհաջողության է մատնվել Թուրքիայի արագ ուրբանիզացիայի հետևանքով:
Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո Թուրքիայում հազարավոր մզկիթներ են կառուցվել, իսլամական դպրոցներ, սակայն այդ իսլամական դպրոցները դատարկ են:
Ուրբանիզացիայի հետևանքով թուրքական շատ ընտանիքներ սկսել են ավելի հեռու մնալ կրոնից և ապրել աշխարհիկ կյանքով:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ թուրքական ընտանիքների 87 տոկոսը հայտարարել են, որ նոր սերունդն արևմտյան արժեքների ներդրման արդյունքում ավելի են հեռու մնում իսլամից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49391