«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից: Այս մասին հայտնում է Directorate 4-ի Telegram ալիքը:
Տեսանյութում ջիհադականները պատմում են իրենց թշնամիների, այդ թվում Ռուսաստանի մասին, իրենց դեմ տարվող պատերազմի եւ այն մասին, որ հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Սա վեցերորդ տեսանյութն է, որտեղ գրոհայինները հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի առաջնորդին:
Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ջոկատներում մարտերին մասնակցած ադրբեջանցիներն ավելի վաղ տեսաուղերձներով դիմում էին իրենց հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց միանալ մահմեդականների թշնամիների դեմ պատերազմին:
Սակայն նախկինում հենց Ադրբեջանից տեսաուղերձներ չէին տարածվում:
Исламское государство впервые опубликовало видео из Азербайджана#Азербайджан #ИГ #ИГИЛ pic.twitter.com/6XLu34YoBe
— Инфотека24 - Армения и Азербайджан (@infoteka24) July 2, 2019
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49386