Թուրքիայում պայթել ու հրդեհվել է ադրբեջանական ՍՈԿԱՐ-ի վարձակալած տանկերը: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստում:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հրդեհված տանկերն ադրբեջանական պետական նավթարդյունաբերական ընկերությունը՝ ՍՈԿԱՐ-ը, վարձակալել էր Ադրբեջանում արդյունահանված հեղուկ գազի տեղափոխման համար:
Նշվում է, որ պատահարի հետևանքով մահացել է առնվազն 2 նավաստի, իսկ ևս 14 անձ ստացել է վնասվածքներ։ Նավաստիներից 15-ը եղել է իտալացի (նավը նավարկում է հենց Իտալիայի դրոշի ներքո), ևս մեկը՝ ռումինացի։
Պայթյունի պատճառներն առայժմ անհայտ են։ Այն տեղի է ունեցել հեղուկ գազը տանկեր լցնելիս։
Syn Zania LPG tankeri patladı: 1 ölü, 15 yaralıhttps://t.co/sUSra1yFsG#sync #zania #lpg #tanker #tankergemisi #gemi #synzania #synzanialpg #synzanialpgtankeri #synzanialpgtankergemisi pic.twitter.com/Btf2dpp8aq
— 7deniz Haber (@7deniznet) July 2, 2019
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49328