ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը «խաղում է կրակի հետ»:
Այդ կերպ նա մեկնաբանել է այն փաստն, որ Իրանը գերազանցել է իրանական միջուկային գործարքով նախատեսված` ցածր հարստացված ուրանի պաշարը:
«Նրանք գիտեն` ինչ են անում: Նրանք գիտեն` ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ, որ նրանք խաղում են կրակի հետ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49311