Վրաստանի քաղաքացիների համար վիզան չի չեղարկվի. Կարասին

ՌԴ իշխանությունները Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերից առաջ մտածում էին այդ պետության քաղաքացիների համար վիզայի չեղարկման մասին, սակայն ներկայումս այդ քայլը որոշել են հետաձգել:


Այդ մասին Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:


«Այո, իսկապես, վիզայի չեղարկման հարցը քննարկվել է, և սկզբունքորեն մենք կողմ էինք: Սակայն չստացվեց, ստիպված ենք սպասել ավելի լավ ժամանակների»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49310