Իսրայելն արաբական պետությունների հետ ջերմացման «աննախադեպ հնարավորություն» ունի. «Մոսսադ»

Իսրայելն արաբական պետությունների հետ ջերմացման «աննախադեպ հնարավորություն» ունի: Այս մասին հայտարարել է իսրայելական հետախուզական «Մոսսադ» գործակալության ղեկավար Յոսսի Կոենը:


«Վերջերս հայտարարվեց Օմանի հետ պաշտոնական հարաբերությունների վերսկսման մասին: Դա առավել լայն գաղտնի ջանքերի միայն տեսանելի մասն է: Մենք խաղաղության մասին պաշտոնական համաձայնագիր դեռեւս չունենք, սակայն արդեն կան ընդհանուր շահեր, լայն համագործակցություն եւ կապի բաց ալիքներ»,- ասել է նա:


Կոենի խոսքով՝ ներկայիս մթնոլորտը ջերմացման «աննախադեպ հնարավորություն» է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49292