Հեղափոխության «էխոն». ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողների թիվը

Թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող քաղաքացիների թիվը: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, անկախությունից ի վեր ՀՀ քաղաքացիության և երկքաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ կառավարության մոտեցումները փոփոխվել են:


Հայաստանն ունի երկքաղաքացիության մասին օրենք, որն ընդունվել է 2007 թվականին և լրամշակվել՝ 2017-ին, համաձայն որի, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մեկից ավելի քաղաքացիություն ունենալ:


«Մենք ունենք Սփյուռք, և մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանք օրենքով սահմանված կարգով օգտվում են այդ իրավունքից: Հեղափոխությունից հետո մեր հայրենակիցների մոտ բոլորովին փոխվեցին ձգտումները, ընկալումները, Հայաստանին նայում են այլ աչքով, մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ կապվելու: Քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ձեռք բերելն այդ ձևերից մեկն է»,- ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը:


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում հաշվել և պարզել են, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կրկնապատկվել է:


ԱՄՆ-ում Հայաստանն ունի 3 դիվանագիտական ներկայացուցչություն: Հայաստանի քաղաքացիության ձեռք բերման գործընթացը տևում է մինչև 6 ամիս: ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն շնորհելուց հետո տվյալ անձը պետք է գնա Հայաստան անձնագիրը ստանալուհամար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49290